«Ալաշկերտ»-ի ղեկավար կազմում նոր համալրում կա
10/01/2019 12:25
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը նոր համալրում ունի ղեկավար կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Աշոտ Մանուկյանը աշխատանքի է անցել «Ալաշկերտում» և կկատարի «Ալաշկերտի» հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանի խորհրդականի գործառույթները:
«Ալաշկերտ»-ը ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում առաջատարն է 33 միավորով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում