Մխիթարյանը կարող է համալրել «Էվերտոն»-ի շարքերը. ԶԼՄ-ներ

Մխիթարյանը կարող է համալրել «Էվերտոն»-ի շարքերը. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է համալրել անգլիական մեկ այլ ակումբի շարքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Evening Standard-ը: Եթե կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսը միանա «Արսենալ»-ին, ապա Մխիթարյանը կարող է հեռանալ «զինագործներից» և միանա «Էվերտոն»-ին: Ըստ պարբերականի հայ կիսապաշտպան կարող է համագործակցել իսլանդացի Գիլֆի Սիգուրդսոնի հետ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլան»-ը:

Մխիթարյանն այժմ վերականգնվում է ոտքի վնասվածքը բուժելուց հետո: Հայ կիսապաշտպանը մեծ քննադատության է արժանանում երկրպագուների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում