«Արարատ-Արմենիա»-ն նոր պաշտպան ունի

«Արարատ-Արմենիա»-ն նոր պաշտպան ունի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պաշտպանության գծում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբին է միացել 25-ամյա հայիթցի պաշտպան Ալեքս Քրիստիան Ջունիորը: Ալեքսը հանդես է եկել պորտուգալական «Վիլա Ռեալ», «Բոավիշտա», «Կամաչա» և մի շարք այլ ակումբներում: Հայիթիի ազգային հավաքականի անդամ է:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը խաղացել է «Գանձասար-Կապան» թիմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում