«Լոռի»-ն նոր դարպասապահ ունի
12/01/2019 11:17
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը համալրել է կազմը նոր դարպասապահով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լոռի» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել ռուս դարպասապահ Արսեն Սիուկաևի հետ: 22-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականի ավարտը:
Սիուկաևը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Արարատ-Արմենիայում», որի կազմում մասնակցել է 4 խաղի: Արսենը «Կուբանի» սան է, հանդես է եկել նաեւ ռուսական «Կալուգա», «Մաշուկ», «Բիոլոգ» թիմերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում