«Յուվենթուսն» ուզում է ձեռք բերել Մոդրիչին

«Յուվենթուսն» ուզում է ձեռք բերել Մոդրիչին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Թուրինի «Յուվենթուսը» հետաքրքրված է «Ռեալի» խորվաթ պաշտպան Լուկա Մոդրիչին ձեռք բերելու հարցում։ Գազետա.ռու կայքի հաղորդմամբ, Մոդրիչի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը, ընդ որում ֆուտբոլիստն առայժմ հրաժարվում է երկարաձգել այն։ Մոդրիչն առաջին անգամը չէ, որ հայտնվել է Ա Սերիայի թիմի ուշադրության կենտրոնում։ 2018-ի ամռանը նրան ցանկանում էր ձեռք բերել Միլանի «Ինտերը»։

Դեկտեմբերի 4-ին France Football–ը Մոդրիչին ճանաչել էր մոլորակի լավագույն ֆուտբոլիստ։ Անցյալ տարի նա նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և օգնել է ազգային հավաքականին նվաճել 2018 թվականի Աշխարհի առաջնության արծաթե մեդալները։ Այս խաղաշրջանում խորվաթը 18 խաղ է անցկացրել Իսպանիայի առաջնությունում։ Թեև գոլ չի խփել, սակայն երկու անգամ արդյունավետ փոխանցում է կատարել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում