Մարիա Գևորգյանն ամրապնդվեց առաջատարի դիրքում

Մարիա Գևորգյանն ամրապնդվեց առաջատարի դիրքում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում տեղի է ունեցել 3-րդ տուրը: Մրցաշարի միանձնյա առաջատար Մարիա Գևորգյանը տոնել է 3-րդ անընդմեջ հաղթանակը: Տուրի կենտրոնական պարտիայում Հայաստանի կանանց հավաքականի անդամներ Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Կուրսովան հաշտություն են կնքել:

Պարտիան ոչ-ոքիով է ավարտել նաև 2-րդ հորիզոնականը կիսող Աննա Խաչատրյանը: 3-րդ տուրում Սուսաննա Գաբոյանը հաղթանակ է տոնել Անահիտ Մկրտչյանի նկատմամբ, իսկ Աստղիկ Հակոբյանն ուժեղ է գտնվել Մարիամ Մկրտչյանից:

3-րդ տուրից հետո Մարիա Գևորգյանը 3 միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը: Սիրանուշ Ղուկասյանը և Աննա Խաչատրյանը առաջատարին զիջում են 1-ական միավորով: Այսօր տեղի կունենա մրցաշարի կենտրոնական պարտիաներից մեկը՝ Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը կմրցեն միմյանց դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում