«Չելսի»-ն աշխատանք կառաջարկի Չեխին
16/01/2019 16:40
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը աշխատանք կառաջարկի Պետր Չեխին, ով մրցաշրջանի ավարտին կավարտի կարիերան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Times պարբերականը: Եթե Չեխը ընդունի «ազնվականների» առաջարկը, ապա կաշխատի կամ մարզչական շտաբում, կամ կլինի ակումբի դեսպանը:
Չեխը կարիերան սկսել է որպես կիսապաշտպան, հետո խաղացել է որպես դարպասապահ։ 10 տարեկանում՝ ոտքը կոտրելուց հետո, Չեխը ընտրում է դարպասապահի դիրքը:
2015 թվականից հանդես է գալիս «զինագործների» կազմում:
2002 թվականից հանդես էր գալիս Չեխիայի ազգային հավաքականի կազմում, որտեղ անցկացրել է 124 հանդիպում:
2016 թվականին նա ավարտել էր կարիերան նաև ընտրանու կազմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում