«Արարատ-Արմենիա» նոր ֆուտբոլիստ ունի

«Արարատ-Արմենիա» նոր ֆուտբոլիստ ունի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբին է միացել 26-ամյա Կոտ դ’Իվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուին: Բուգուին հանդես է եկել ռուսական «Արմավիր», «Ուրալ», ֆինլանդական «ՀԻԿ» և մի շարք այլ ակումբներում:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Շիրակ» ակումբի ֆուտբոլիստ: Ժան-Ժակ Բուգուին ճանաչվել է Հայաստանի Բարձրագույն խմբի 2014/15թթ․ առաջնության լավագույն ռմբարկու՝ հեղինակելով 21 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում