Ռոբերտ Հովհաննիսյանը գլխավորում է Հայաստանի արագ շախմատի առաջնության մրցաշարային աղյուսակը

Ռոբերտ Հովհաննիսյանը գլխավորում է Հայաստանի արագ շախմատի առաջնության մրցաշարային աղյուսակը

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց արագ շախմատի Հայաստանի առաջնությունը, որը նվիրված է Աշոտ Անաստասյանի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային 5 տուրերից հետո բացարձակ առաջատարը Ռոբերտ Հովհաննիսյանն է, ով միայն հաղթանակներ է տոնել: 4-ական միավոր ունեն Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արթուր Չիբուխչյանը, Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արսեն Եղիազարյանը:

Առաջնության վերջին 4 տուրերը կկայանան հունվարի 23-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում