Հայաստանի առաջնության տուրերը պետք է ավելացվեն. Հայկ Մարտիրոսյան

Հայաստանի առաջնության տուրերը պետք է ավելացվեն. Հայկ Մարտիրոսյան

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արագ շախմատի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանի կարծիքով, ներքին առաջնության տուրերի քանակը պետք է ավելացվեն:

«Լարված, հետաքրքիր և անզիջում պայքար ծավալվեց: Այս տարվա առաջնությունը ևս չէր զիջում նախորդ տարիների մրցաշարերի մակարդակներին: Ինձ համար հաջող առաջնություն ստացվեց: Ինչպես ասվում է, ամբողջ ընթացքում հավասար պայքար ծավալվեց, իսկ Արման Փաշիկյանի բախտն էլ մի քիչ բերեց, բայց արժանիորեն հաղթեց»,– «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով դասական շախմատի ազգային առաջնությանը՝ ասաց Հայաստանի արագ շախմատի չեմպիոնը:

Մարտիրոսյանի խոսքով` Հայաստանի առաջնությունում երկրորդ լինելը վատ արդյունք չէ, իսկ արդեն հաջորդ տարի մոտիվացիա կլինի կրկին առաջին տեղը զբաղեցնելու համար:

«Կցանկանայի, որ Հայաստանի առաջնությունը բաղկացած լիներ ոչ թե 9 տուրից, այլ՝ ավելի շատ: Այդ կերպ առաջնության նկատմամբ հետարքրքությունն առավել մեծ կլիներ»,– շեշտեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում