Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը կմասնակցի Բելգիայի ակումբային առաջնությանը

Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը կմասնակցի Բելգիայի ակումբային առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն Մարիա Գևորգյանը հաջորդիվ կմասնակցի Բելգիայի ակումբային առաջնությանը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գևորգյանը: «Չէի ասի, թե Հայաստանի առաջնությունում մրցակցությունից դուրս էի. ինձ համար հաջող դասավորված առաջնություն էր: Նույնիսկ հակառակորդներիս խաղերն այնպես դասավորվեցին, որ օգնեցին ինձ ժամանակից շուտ նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը: Առաջնության համար հատուկ սկզբնախաղեր ունեի, որոնք չէի օգտագործել սրանից առաջ Սանկտ Պետերբուրգում կայացած արագ շախմատի աշխարհի առաջնությունում»,-առանձնացրեց Գևորգյանը:

Բելգիայի ակումբային առաջնությունը կմեկնարկի փետրվարին:

Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում 8 հնարավորից հավաքելով 7 միավոր՝ Մարիա Գևորգյանը հունվարի 21-ին երրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում