Սլավիկ Հայրապետյանը դուրս չի եկել գեղասահքի Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Սլավիկ Հայրապետյանը դուրս չի եկել գեղասահքի Եվրոպայի առաջնության եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը դուրս չի եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան տղամարդիկ: Կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը գրավեց 26-րդ տեղը և չհաղթահարեց որակավորման փուլը:

Նախօրեին կանանց մենասահքում եզրափակչի ուղեգիր նվաճել էր Անաստասիա Գալուստյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում