Նաոմի Օսական Ավստրալիայի բաց առաջնության հաղթողն է

Նաոմի Օսական Ավստրալիայի բաց առաջնության հաղթողն է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի կանանց մենախաղի հաղթողը հայտնի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակչում մրցում էին ճապոնուհի Նաումի Օսական և չեխ Պետրա Կվիտովան: 2 ժամ 30 րոպե ձգված եզրափակչում Օսական կարողացավ գերազանցել Կվիտովային 7:6 (7:2), 5:7, 6:4 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնության նախորդ տարվա չեմպիոնը Դանիան ներկայացնող Կարոլին Վոզնյացկին էր:

Տղամարդկանց մենախաղի եզրափակիչը կկայանա հունվարի 27-ին, որտեղ կմրցեն Ռաֆայել Նադալը և Նովակ Ջոկովիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում