Ձյուդոիստները անհաջող են մասնակցել Իսրայելի Գրան Պրիին

Ձյուդոիստները անհաջող են մասնակցել Իսրայելի Գրան Պրիին

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները անհաջող են մասնակցել Թել Ավիվի Գրան Պրիին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարվա առաջին մրցաշարում Հայաստանի ընտրանու նորեկ Արսեն Խանջյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել Իսրայելի ներկայացուցիչ Նադավ Զուրատին, իսկ հաջորդիվ պարտվել է ԱՄՆ ներկայացուցիչ Կոլթոն Բրաունին:

Ավելի վաղ Գրան Պրիի առաջին գոտեմարտում Կարապետյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Լեխ Եդիևի հետ և գերազանցեց նրան: Հաջորդ փուլում հայաստանցի մարզիկի հակառակորդը Տաջիկստանը ներկայացնող Բեհրուզի Խոջազոդավն էր: Այս գոտեմարտում Կարապետյանը պարտվեց և դուրս մնաց հետագա պայքարից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում