«Արսենալ»-ը հաղթել է առանց Մխիթարյան

«Արսենալ»-ը հաղթել է առանց Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցեց «Քարդիֆ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախ հանդիպման մեկնարկից 11 րոպե անց նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Օբամեյանգը` առաջ մղելով «զինագործներին»: Այնուհետ` երկրորդ կեսում, Օբամեյանգը դարձավ դուբլի հեղինակ: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Ալեքսնադր Լյակազեթը: «Կադիֆ»-ից հեղինակության գոլը խփեց Նատանիել Մենդես-Լեյնգին`ավելացված 4-րդ րոպեին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նորից հայտավորված չէր խաղին:

«Արսենալ»-ն ունի 47 միավոր և 5-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում