Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցեն շախմատի հավաքականում տեղ ստանալու համար

Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցեն շախմատի հավաքականում տեղ ստանալու համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5-րդ անդամը կորոշվի մրցախաղի միջոցով:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին շախմատի ֆեդերացիայից: Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5-րդ անդամը կորոշվի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի կողմից ներկայացված երկու թեկնածուների՝ Հայկ Մարտիրոսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի, միջև մրցախաղի անցկացման միջոցով: Մրցախաղը կանցկացվի 2019 թվականի փետրվարի 3-7-ը:

Հավաքականի առաջին 4 անդամները կազմվում է նախորդ տարվա ընթացքում ամենաբարձր վարկանիշ ունեցողների և Հայաստանի առաջնությունում բարձր արդյունք գրանցած շախմատիստներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում