Հայ մարզիկները երկու մեդալ են նվաճել Զարգացող երկրների լեռնադահուկասպորտի գավաթի խաղարկությունում

Հայ մարզիկները երկու մեդալ են նվաճել Զարգացող երկրների լեռնադահուկասպորտի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում ընթացող Զարգացող երկրների լեռնադահուկասպորտի գավաթի խաղարկությունում Հայաստանն ունի արդեն մի քանի մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի հերթական օրը` ոլորավայրէջք ձևում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը նվաճել է մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ:

Մրցաշարին մասնակցում են 5 երկրի` Հայաստանի, Իրանի, Լիբանանի, Սերբիայի, Ղրղզստանի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում են 22 տղա և 10 աղջիկ:

Մրցաշարը կեզրափակվի փետրվարի 1-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում