«Արարատ»-ի նոր ֆուտբոլիստը Կորեայից է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի Հարավային Կորեայից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արարատը» պայմանագիր է կնքել Հարավային Կորեան ներկայացնող 28-ամյա կիսապաշտպան Վուն-Սուբ Սիմի հետ: Պայմանագրի կետերի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանց»-ն է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկ»-ը: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Նրան հաջորդում է «Լոռի»-ն՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակ»-ը 6-րդն է: «Գանձասար-Կապան»-ը նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատ»-ն է, իսկ «Արցախ»-ն ունի 12 միավոր:
Այժմ առաջնությունում դադար է: Այն կվերսկսվի մարտի 2-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում