«Արցախը» վերադարձավ լավագույն եռյակ

«Արցախը» վերադարձավ լավագույն եռյակ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունում կայացավ «Էրեբունի»-«Արցախ» հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 2018/2019 թթ. մրցաշրջանի 17-րդ տուրում «Արցախը» հյուրընկալվելիս 95 – 84 հաշվով հավասար պայքարում առավելության հասավ «Էրեբունի Սեդարս» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ալբերտ Թադևոսյանը (Արցախ): Նա «Էրեբունի Սեդարս»-ի հետ մրցավեճում վաստակեց 29 միավոր, 5 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում