Լևոն Արոնյանը տասնյակից դուրս մնաց

Լևոն Արոնյանը տասնյակից դուրս մնաց

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ջիբրալթարում այսօր ավարտվում է «Ջիբրալթար Մասթերս» շախմատային հզոր մրցաշարը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը վերջին` 10-րդ տուրում սպիտակ խաղաքարերով պարտվել է անգլիացի Դևիդ Հաուելին: Պարտիան ավարտվել է 29-րդ քայլում: Արոնյանը, ով նախորդ տարվա մրցաշարի հաղթողն է, 10 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և տեղ չի գտնի լավագույն տասնյակում:

Պարտիան դեռ շարունակում է Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը: 9-րդ տուրից հետո նա ունի 6,5 միավոր: Մելքումյանի մրցակիցը Դավիդ Նավարան է: «Ջիբրալթար Մասթերսում» Հայաստանի ներկայացուցիչների թվում է նաև Էլինա Դանիելյանը: Նա վաստակել է 5 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում