Մեկնարկում է բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը

Մեկնարկում է բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 4-ին կմեկնարկի բասկետբոլի Հայաստանի գավաթի կանոնավոր անդրանիկ խաղարկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գավաթի խաղարկությունը կսկսվի 4 թիմերի շրջանաձև պայքարով, որտեղից լավագույն երկու թիմերը դուրս կգան Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչ: 1/4 եզրափակչում նրանց կմիանան Ա լիգայում հանդես եկող 6 ակումբները և պայքարը կշարունակեն Փլեյ-Օֆֆ փուլում:

Հայաստանի գավաթի Փյել Օֆֆ-ը տեղի կունենա տուն-դուրս տարբերակով, որտեղ միմյանց հետ կպայքարեն վիճակահանությամբ իրար դեմ դուրս եկած ակումբները: Հավասար արդյունքի դեպքում հանդիպմանը կավելացվի 5 րոպե լրացուցիչ ժամանակ:

Հայաստանի գավաթի հանդիպումների ժամանակ յուրաքանչյուր թիմի կազմում խաղադաշտում պետք է լինի նվազագույնը 3 հայ խաղացող:

Հայաստանի գավաթին կմասնակցեն հետևյալ թիմերը` «Արագած» (Երևան), «Ուրարտու» (Երևան), «Արթիկ» (Արթիկ), ՖԻՄԱ (Երևան), «Էրեբունի» (Երևան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Արագած 2» (Երևան), «Կիլիկիա» (Երևան), «Գյումրի» (Գյումրի), «Լեգեոն» (Երևան):

Հետևեք մեզ նաև Telegram-ում