Ձյուդոիստները անհաջող են մասնակցել Պորտուգալիայի մրցաշարին

Ձյուդոիստները անհաջող են մասնակցել Պորտուգալիայի մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Հայաստանի ընտրանու անդամներն անհաջող են մասնակցել Պորտուգալիայի միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Շահեն Աբաղյանը պարտվեց հենց մեկնարկային գոտեմարտում` զիջելով պորտուգալացի Ֆելիպե Կրուզին: Իսկ 81 կգ քաշային կարգում Դավիթ Սարգսյանը հենց մեկնարկում զիջեց իսպանացի Իգոր Հերերոյին:

Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Խանջյանը փետրվարի 10-12-ին կմասնակցեն Փարիզի «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարին, ինչպես նաև փետրվարի 22-24-ին՝ գերմանական Դյուսելդորֆ քաղաքում Գրան պրիի հերթական փուլին:

Ընտրանու անդամները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Գերմանիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում