Մոուրինյոն տուգանվել է

Մոուրինյոն տուգանվել է

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: որտուգալացի ֆուտբոլային մարզիչ Ժոզե Մոուրինյոն տուգանվել է 3,3 միլիոն եվրո Իսպանիայի տարածքում հարկերը վճարելուց խուսափելու համար։ news.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է EuroPapers-ը։

Մոուրինյոն ճանաչել է իրեն մեղավոր ներկայացված մեղադրանքում և պատժվել է պայմանական՝ մեկ տարվա ազատազրկման։ Նրա խոսքով, քանի դեռ եղել է «Ռեալի» գլխավոր մարզիչ, Իսպանիայի ֆինանսների նախարարությունից թաքցրել է եկամուտները։ 2011-ին Մոուրինյոն չի վճարել 1,6 միլիոն եվրո, իսկ հաջորդ տարի՝ 1,7 միլիոն եվրո։

Յուրաքանչյուր խախտման համար մարզիչը, իսպանական օրենսդրության համաձայն, պետք է պատժվեր վեց ամիս ազատազրկմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում