«Էլ Կլասիկո»-ն ավարտվեց ոչ-ոքի հաշվով

«Էլ Կլասիկո»-ն ավարտվեց ոչ-ոքի հաշվով

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնա»-ն «Նոու Կամպ» մարզադաշտում ընդունել էր Մադրիդի «Ռեալ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկից 6 րոպե անց «սերուցքայինները» բացեցին խաղի հաշիվը: Ստանալով Բենզեմայի փոխանցումը՝ «Բարսելոնա»-ի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և հանդիպման հաշիվը բացեց Լուկաս Վասկեսը: Առաջին կեսի մնացած հատվածում «Բարսելոնա»-ն նախաձեռնությունն իր ձեռքն էր վերցրել և վիճակագրությամբ էլ առավելություն ուներ, բայց «արքայական ակումբի» ֆուտբոլիստները օգտագործում էին ամեն պահ և զսպանակի բեց բացվելով՝ հակագրոհում էր: Թիմերը ընդմիջման գնացին 0:1 հաշվով՝ հօգուտ «Ռեալ»-ի:

Երկրորդ կեսի 57-րդ րոպեին կատալոնական ակումբը շատ արագ հակագրոհելու հնարավորություն ստացավ և Սուարեսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին և հետադարձին առաջինը գնդակին տիրեց և հաշվի հավասարությունը վերականգնեց Մալկոմը: Խաղի մնացած րոպեներին հաշվի մեջ որևէ փոփոխություն չեկավ և «Էլ Կլասիկո»-ն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 29-ին արդեն Մադրիդում՝ «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում: Կիսաեզրափակչի մյուս խաղում մրցում են «Վալենսիա»-ն և «Բետիս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում