Կարեն Ասրյանի հուշամրցաշարը կանցկացվի հունիսին

Կարեն Ասրյանի հուշամրցաշարը կանցկացվի հունիսին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը տեղի կունենա 2019 թ. հունիսի 10-20-ը Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 15 000 000 ՀՀ դրամ: Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում: Գրոսմայստերները՝ 2451 և բարձր վարկանիշ ունեցող տղամարդիկ, ինչպես նաև 2351 և բարձր վարկանիշ ունեցող կանայք, ազատվում են մուտքավճարից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում