Գյումրեցի պատանի շախմատիստները կմասնակցեն Նորվեգիայի միջազգային մրցաշարին

Գյումրեցի պատանի շախմատիստները կմասնակցեն Նորվեգիայի միջազգային մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցի պատանի շախմատիստները կմասնակցեն Նորվեգիայի Կրագերո քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրին ներկայացնող պատանի շախմատիստները Գյումրու քույր քաղաք Նորվեգիայի Կրագերո քաղաքից հրավեր են ստացել մասնակցելու Կրագերո Ռեզորտ Չեսս 2019 միջազգային մրցաշարին, որը տեղի կունենա փետրվարի 20-24-ը:

Մրցաշարին կմասնակցեն Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը, Անահիտ Մկրտչյանը, Սիմոն Թումանյանը, Հայկ Մանուկյանը, Մարիետա Խաչատրյանը, մարզիչ՝ միջազգային վարպետ Վահագն Խաչատրյան:

Կրագերոյի միջազգային մրցաշարին կմասնակցեն 11 երկրների 149 շախմատիստներ: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի մարտավկա Յոն Լյուդվիգ Համմերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում