Բարսելոնայի ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել մեկ ամսով

Բարսելոնայի ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել մեկ ամսով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուր Ռամոսը ձախ ոտքի ծնկատակի ջլի վնասվածք է ստացել: Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

Բրազիլացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողնելու 3-4 շաբաթ: Ռամոսը, ամենայն հավանականությամբ, «Բարսելոնային» չի օգնի Իսպանիայի առաջնությունում «Աթլետիկի», «Վալյադոլիդի», «Սևիլիայի», Իսպանիայի Գավաթում՝ «Ռեալի» և Չեմպիոնների լիգայում «Լիոնի» հետ խաղերում:

Հիշեցնենք, որ Արթուրն ամռանն է 31 միլիոն եվրոյի դիմաց «Գրեմիոյից» տեղափոխվել «Բարսելոնա»: Պրիմերայի ընթացիկ խաղարկությունում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 16 հանդիպման, կատարել է 1 գոլային փոխանցում և ստացել է 2 դեղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում