Գվարդիոլա. «Ռեալը» Եվրոպայի` տասնամյակի լավագույն ակումբը չէ

Գվարդիոլա. «Ռեալը» Եվրոպայի` տասնամյակի լավագույն ակումբը չէ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու «Ռեալին» չի ընդգրկել Եվրոպայի` տասնամյակի լավագույն ակումբների իր եռյակում, և նախապատվությունը տվել է «Բավարիային», «Յուվենտուսին» և «Բարսելոնային».

«Ռեալի» երկրպագուներն ասում են, որ իրենց թիմը լավագույնն է Եվրոպայում: Բայց «Ռեալը» Եվրոպայի` տասնամյակի լավագույն ակումբը չէ, եթե հաշվի առնենք ազգային տիտղոսները:

«Յուվենտուսը», «Բարսելոնան» և «Բավարիան» 6 կամ 7 անգամ հաղթել են ազգային առաջնություններում, իսկ «Ռեալը» միայն երկու:

Վստահ եմ` Սոլարին ճիշտ կհասկանա իմ խոսքերը: Ենթադրում եմ, որ «Ռեալի» երկրպագուները հիմա բավարարված կլինեն իմ պատասխանով»,- կատալոնացի մասնագետի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Հիշեցնենք` «Ռեալը» 3 տարի անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Իսպանիայի առաջնության 22 տուրից հետո թիմը Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 42 միավոր:

Նրանք առաջատար «Բարսելոնային» զիջում են 7 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում