«Շիրակը» մեկնեց ուսումնամարզական հավաքի

«Շիրակը» մեկնեց ուսումնամարզական հավաքի

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am:  Այսօր առավոտյան Գյումրու «Շիրակը» մեկնել է Բելեք, Անթալիա։ Հավաքի ընթացքում թիմն ընկերական հանդիպումներ կանցկացնի «Լյունբուի» (Դանիա, փետրվարի 11-ին), Սանկտ Պետերբուրգի «Զենիթ-2»-ի (Ռուսաստան, փետրվարի 14), «Անդիժանի» (Ուզբեկստանի, փետրվարի 18) և «Ակժայիկի» (Ղազախստան, փետրվարի 22) հետ: Հավաքը կավարտվի փետրվարի 23-ին:

Թիմը մեկնել է հետևյալ կազմով. դարպասապահներ՝ Վսևոլոդ Երմակով, Սոկրատ Հովհաննիսյան: Պաշտպաններ՝ Աղվան Դավոյան, Արամ Շախնազարյան, Մարկո Պրլյևիչ, Արտյոմ Միքայելյան, Ժիրայր Մարգարյան, Արթուր Ամիրյան, Հակոբ Վարդանյան, Սերյոժա Ուռուշանյան:

Կիսապաշտպաններ՝ Կարեն Մուրադյան, Խորեն Վերանյան, Ռուդիկ Մկրտչյան, Բունջամին Շաբանի, Արտուշ Միրզախանյան, Արման Ասլանյան, Առլեն Ծատուրյան, Ռաֆիկ Միսակյան, Ալբերտ Դարբինյան: Հարձակվողներ՝ Մուսա Բակայոկո, Արամ Մուրադյան, Դավիթ Ղանդիլյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում