«Արցախը» առավելության հասավ առաջատարի նկատմամբ

«Արցախը» առավելության հասավ առաջատարի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության առաջատարը պարտություն կրեց 19-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 19-րդ տուրում «Արցախը» սեփական հարկի տակ լարված և հավասար պայքարում 116 – 109 հաշվով առավելության հասավ լիգայի առաջատար «Արագած» ակումբի նկատմամբ:

«Արագածի» կազմում հանդես եկող Բրանդոն Հոլինսը «Արցախի» հետ մրցավեճում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, վաստակեց 37 միավոր, 17 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում