Ռոնալդուն 13 տարի շարունակ յուրաքանչյուր մրցաշրջանում նվազագույնը 20 գոլ է խփում

Ռոնալդուն 13 տարի շարունակ յուրաքանչյուր մրցաշրջանում նվազագույնը 20 գոլ է խփում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում գոլ խփեց «Սասուոլոյին»: Այս գոլը 34-ամյա պորտուգալացու համար ընթացիկ մրցաշրջանում 20-րդն էր՝ բոլոր մրցաշարերը միասին վերցված:

Այսպիսով՝ ֆուտբոլիստն արդեն 13 տարի շարունակ նվազագույնը 20 գոլ է խփում:

Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականին Մադրիդի «Ռեալից»:

Մինչ այդ Կրիշտիանուն խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Սպորտինգում»: Ընդհանուր առմամբ, մասնակցել է 794 հանդիպման, խփել 593 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում