«Ռոմա»-ն հաղթեց «Պորտու»-ին, ՊՍԺ-ն` «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. Չեմպիոնների լիգա

«Ռոմա»-ն հաղթեց «Պորտու»-ին, ՊՍԺ-ն` «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. Չեմպիոնների լիգա

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին փլեյ-օֆֆի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 1/8 եզրափակչի խաղային առաջին օրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալելով ՊՍԺ-ին պարտվեց 0:2 հաշվով: Ֆրանսիական ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Կիմպեմբեն և Մբապեն:

«Ռոմա»-ն տանն ընդունելով «Պորտու»-ին և գերազանցեց 2:1 հաշվով: Մայրաքաղաքայինների կազմում աչքի ընկավ Զանյոլոն, ով դարձավ դուբլի հեղինակ: Պորտուգալական թիմում հեղինակության գնդակը խփեց Ադրիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում