Գրիգոր Աղեկյանը պաշտոնապես տեղափոխվեց «Իսլոչ»

Գրիգոր Աղեկյանը պաշտոնապես տեղափոխվեց «Իսլոչ»

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդական հավաքականի և Երևանի «Արցախի» նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանը պաշտոնապես դարձել է բելառուսական «Իսլոչ»-ի ֆուտբոլիստ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Իսլոչ»-ի մամուլի ծառայությունը, ակումբը 3 տարվա պայմանագիր է կնքել 22-ամյա ֆուտբոլիստի հետ:

Գրիգոր Աղեկյանն «Արցախ»-ում խաղում էր ակումբի հիմնադրման օրվանից: Հայաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 16 խաղի ու դարձել 3 գոլի հեղինակ:

Բելառուսի ավարտված առաջնությունում «Իսլոչ»-ը զբաղեցրել է 10-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում