Եվրոպա լիգա. «Արսենալը» հյուրընկալվելիս պարտվեց ԲԱՏԷ-ին (տեսանյութ)

Եվրոպա լիգա. «Արսենալը» հյուրընկալվելիս պարտվեց ԲԱՏԷ-ին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց բելառուսական ԲԱՏԷ-ին:

Խաղի միակ գոլը խփվեց առաջին խաղակեսի վերջնամասում: Բելառուսական ակումբի կազմում գոլով աչքի ընկավ Ստանիսլավ Դրագունը:

«Զինագործների» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը, ով խաղի մեկնարկից մեկ րոպե անց գոլ խփելու իրական հնարավորություն ուներ:

Նշենք, որ մրցող թիմերի միջև կայանալիք պատասխան հանդիպումը փետրվարի 21-ին է:

Հանդիպման տեսությունը` ստորև.

Հետևեք մեզ նաև Telegram-ում