«Չելսի»-ն, «Վալենսիա»-ն և «Նապոլի»-ն հաղթեցին Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղերում. այլ արդյունքներ

«Չելսի»-ն, «Վալենսիա»-ն և «Նապոլի»-ն հաղթեցին Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղերում. այլ արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան փլեյ-օֆֆի առաջին խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Գալաթասարայ»-ը տանը 1:2 հաշվով պարտվեց «Բենֆիկա»-ին, ոչ-ոքի ավարտվեցին «Ռենես»-«Բետիս» (3:3), «Կրասնոդար»-«Բայերն Լևերկուզեն» (0:0), «Սլավիա»-«Գենկ» (0:0), «Օլիմպիակոս»-«Դինամո Կիև» (2:2) հանդիպումները, «Ինտեր»-ն արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Ռապիդ»-ին, իսկ «Սևիլիա»-ն` «Լացիո»-ին: Նույն հաշվով «Սպորտինգ»-ը զիջեց «Վիլիառեալ»-ին: «Սելթիկ»-ը սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Վալենսիա»-ին, Դոնեցկի «Շախտյոր»-ը տանը ոչ-ոքի` 2:2 խաղաց «Ֆրանկֆուրտ»-ի հետ, «Չելսի»-ին 1:2 հաշվով առավելության հասավ «Մալմո»-ի նկատմամբ, «Ցուրիխ»-ը զիջեց «Նապոլի»-ին 1:3, «Բրյուգեն»-ն հաղթեց «Զալցբուրգ»-ին 2:1, «Պլզեն»-ն նույն հաշվով առավելության հասավ «Զագրեբ Դինամո»-ի նկատմամբ:

Թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց` փետրվարի 21-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում