Ծանրամարտ. Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երրորդն է Հայաստանի առաջնությունում

Ծանրամարտ. Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երրորդն է Հայաստանի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Այսօր ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Մրցումային վերջին օրը պայքարի դուրս եկան 109 և +109 քաշային ծանրորդները:

109 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Սամվել Գասպարյանը: Նա երկամարտում ցույց տվեց 356 կգ արդյունք: Պայքարը թեժ էր +109 քաշային կարգում:

Այստեղ չեմպիոնի կոչումը նվաճեց Գոռ Մինասյանը 428 կգ-ով:

Նա պոկեց 195 կգ, իսկ հրումում ցույց տվեց 233 կգ արդյունքը:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ռուբեն Ալեքսանյանը` 426 կգ-ով: Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը գրավեց երրորդ տեղը` ցույց տալով 421 կգ արդյունք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում