Գևորգ Ղազարյանը երկար դադարից հետո կրկին մասնակցել է «Շավիշ»-ի խաղին

Գևորգ Ղազարյանը երկար դադարից հետո կրկին մասնակցել է «Շավիշ»-ի խաղին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը մասնակցել է ակումբի խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 22-րդ տուրում «Շավիշ»-ը տանը ընդունել էր «Բոավիշտային»: Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ մասնակցել է «Շավիշ»-ի հանդիպմանը: Ղազարյանը խաղադաշտ է դուրս եկել 71-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Շավիշ»-ը մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում