Սիմեոնեի բացատրությունը` սկանդալային ժեստի վերաբերյալ

Սիմեոնեի բացատրությունը` սկանդալային ժեստի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» 2 անպատասխան գնդակ ուղարկեց Թուրինի «Յուվենթուսի» դարպասը: Գոլից հետո մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ժեստը քննարկումների տեղիք տվեց: Մասնագետը բացատրել է, թե ինչու է այդպես վարվել:

«Այդ ժեստն ուղղված էր ոչ թե մրցակից թիմի, այլ մեր երկրպագուներին: Ցանկանում էի ասել, որ մենք կարող ենք: Խոստովանում եմ, այն չի կարելի ճիշտ համարել, բայց զգում էի, որ պետք է այդպես վարվեմ: Շատ բարդ հանդիպում էր, էմոցիաների պոռթկում էր: Կարող եմ ներողություն խնդրել, եթե որևէ մեկին նեղացրել եմ»,– ասել է Սիմեոնեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում