ԵԱՏՄ երկրների բասկետբոլի առաջին ստուգատեսը

ԵԱՏՄ երկրների բասկետբոլի առաջին ստուգատեսը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Փետրվարի 23-ին, ժամը 19։00-ին Երևանի «Միկա» մարզադահլիճում տեղի կունենա ԵԱՏՄ երկրների բասկետբոլի ակումբային մրցաշարի բացման արարողությունը, որից հետո կտրվի առաջին հանդիպման մեկնարկը:

ՀԱՕԿ-ից տեղեկանում են, որ Հայաստանը ներկայացնող Երևանի «Ուրարտու Վիվառոն» կմրցի Ղազախստանի «Բարսի Ատիրաու» թիմի հետ: Առաջին անգամ անցկացվող մրցումներին մասնակցում են նաև Բելառուսի «Բորիսֆենը» և Ռուսաստանի սուպերլիգայում հանդես եկող «Արսենալը»:

Մրցաշարը վերջնագիծը կհատի փետրվարի 26- ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում