«Ռեալը» Մոդրիչի հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները

«Ռեալը» Մոդրիչի հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ:

Marca-ի տեղեկություններով, 33-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» ղեկավարության հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները, որը նախատեսված կլինի մինչև 2021 թվականի ամառը:

Հստակեցվում է, որ Մոդրիչը հույս ունի պրոֆեսիոնալ կարիերան ավարտել հենց «Ռեալի» կազմում: Ակումբը ևս դա է ցանկանում:Նոր պայմանագրի ավարտին կիսապաշտպանը կլինի 36 տարեկան:

Մոդրիչը, որը ձմռանը արժանացել է հեղինակավոր «Ոսկե Գնդակ» մրցանակին, 2012 թվականից է հանդես գալիս «Արքայական ակումբում»: Անցած ամառ խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Ինտերը», սակայն մադրիդցիների ղեկավարությունը հրաժարվեց վաճառել նրան:

Ակումբները չկարողացան համաձայնության գալ ֆինանսական հարցերի շուրջ, ու արդյունքում գործարքը չիրականացավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում