Ալեքսանդր Գլեբն Արսենալի հետ խաղից հետո հանդիպել է Մխիթարյանին ու ստացել նրա մարզաշապիկը

Ալեքսանդր Գլեբն Արսենալի հետ խաղից հետո հանդիպել է Մխիթարյանին ու ստացել նրա մարզաշապիկը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի 37-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի` «Արսենալի» հետ պատասխան խաղից հետո հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

«Մխիթարյանի հետ խոսեցինք կյանքից, նրանից ստացա իր մարզաշապիկը: Հենրիխին հարցրի` արդյոք նրան դո՞ւր է գալիս Լոնդոնն ու կյանքն Անգլիայում:

Արդյոք նրան խորհուրդներ տվե՞լ եմ. նա ցանկացածին կարող է խորհուրդ տալ: Նա արդեն հարմարվել է Անգլիայում կյանքին»,- բելառուս ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Sport24-ը:

Հիշեցնենք` Գլեբը 2005-ից 2008 թվականներին հանդես է եկել «Արսենալի» կազմում.

«Երկրպագուներն ինձ շատ ջերմ ընդունեցին, ինչի համար շնորհակալ եմ: Երբեք դա չեմ մոռանա: «Արսենալը» միշտ իմ սրտում է: Կարելի է ասել` գեղեցիկ կերպով ավարտեցի ակումբային եվրոպական կարիերաս ինձ համար շատ հաճելի տեղում: Մնում է` խաղամ Բելառուսի հավաքականում և ավարտեմ կարիերաս»,- ասել է Գլեբը:

Հիշեցնենք` երկու խաղի արդյունքում «Արսենալը» 3:1 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի ֆրանսիական «Ռեննի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում