Եվրոպա լիգայի վիճակահանության արդյունքներ. «Արսենալի» մրցակիցը հայտնի է

Եվրոպա լիգայի վիճակահանության արդյունքներ. «Արսենալի» մրցակիցը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Սկզբում որոշվեց Դինամո «Կիևի» մրցակիցն այս փուլում, որից հետո ռուսական «Զենիթն» ու «Կրասնոդարն» ավելացվեցին զամբյուղում: Լոնդոնի «Արսենալին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, բաժին հասավ ֆրանսիական «Ռենը»: 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները տեղի կունենան մարտի 7-ին և 14-ին:

«Չելսի» (Անգլիա)-«Դինամո» Կիև (Ուկրաինա)

«Այնտրախտ» (Գերմանիա)- «Ինտեր» (Իսպանիա)

«Դինամո» Զագրեբ (Խորվաթիա)- «Բենֆիկա» (Պորտուգալիա)

«Նապոլի» (Իտալիա)- «Զալցբուրգ» (Ավստրիա)

«Վալենսիա» (Իսպանիա)- «Կրասնոդար» (Ռուսաստան)

«Սևիլիա» (Իսպանիա)- «Սլավիա» (Չեխիա)

«Արսենալ» (Անգլիա)- «Ռեն» (Ֆրանսիա)

«Զենիթ» (Ռուսաստան)- «Վիլյառեալ» (Իսպանիա)

Հետևեք մեզ նաև Telegram-ում