4 հայ շախմատիստ մասնակցում են Կարուն Մասթերս մրցաշարին

4 հայ շախմատիստ մասնակցում են Կարուն Մասթերս մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստները հաջող են մեկնարկել Իրանի միջազգային մցրաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իրանում մեկնարկել է Կարուն Մասթերս միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 11 երկրների 53 շախմատիստ, այդ թվում՝ 6 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով նաև մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և ՖԻԴԵ-ի վարպետներ Գրիգոր Դիլանյանը և Վահե Դանիելյանը:

Մրցաշարում կայացել են մեկնարկային երեք տուրերը: Հայաստանի 4 ներկայացուցիրն էլ վաստակել են 2-ական միավոր և մրցաշարի 3 առաջատարներին զիջում են 1-ական միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում