Գատուզո. Ամեն խաղից առաջ Պյոնտեկը հարցնում է մրցակցի պաշտպանների մասին

Գատուզո. Ամեն խաղից առաջ Պյոնտեկը հարցնում է մրցակցի պաշտպանների մասին

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն պատմել է հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկի` թիմում աշխատանքի մասին.

«Պյոնտեկը հիանալի է հարմարվել թիմում ու քրտնաջան աշխատում է, սակայն նա այն խաղացողներից չէ, ովքեր աչքի են ընկնում մարզումների ժամանակ:

Նա հոգ է տանում իր վիճակի մասին, ամեն ինչ անում է` հիմնվելով սեփական զգացողությունների վրա: Նա պրակտիկ է, կենտրոնացած է կարևոր բաների վրա և լրջորեն պատրաստվում է ամեն խաղին:

Ամեն խաղից առաջ նա մարզիչներին հարցնում է մրցակցի պաշտպանների մասին: Նրա համար կարևոր են բոլոր մանրամասները»,- Գատուզոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Հիշեցնենք` «Միլանը» երեկ ընդունել է «Էմպոլիին» Ա Սերիայի 25-րդ տուրի շրջանակում: Պյոնտեկն իր ակտիվում գոլ է գրանցել, իսկ «Միլանը» հաղթել է 3:0 հաշվով:

«Միլանը», վաստակելով 45 միավոր, Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Էմպոլին» 21 միավորով 17-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում