Հայտնի է Կրիշտիանու Ռոնալդուի` «Ռեալ»-ից հեռանալու պատճառը

Հայտնի է Կրիշտիանու Ռոնալդուի` «Ռեալ»-ից հեռանալու պատճառը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը նշել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` «Արքայական ակումբ»-ից հեռանալու պատճառը: Նրա խոսքերը մեջբերել է Goal-ը, հաղորդում է Lenta.ru-ն:

Կալդերոնն ասել է, որ Ռոնալդուն դժգոհել է «Ռեալի» ներկայիս նախագահ Ֆլորենտինո Պերեսի գործողություններից: Ֆուտբոլիստը խնդրել է Պերեսին բարձրացնել աշխատավարձը Չեմպիոնների լիգայում հաղթանակից հետո, սակայն մարզիչը մերժել է: Բացի այդ, ըստ Կալդերոնի, պորտուգալացի հարձակվողին դուր չի եկել, որ «Ռեալը» բանակցություններ է վարում բրազիլացի հարձակվող Նեյմարին խոշոր գումարով ձեռքբերելու համար:

«Ռեալի» նախկին ղեկավարի խոսքով` Պերեսը համաձայնել է բաց թողնել Ռոնալդուին, եթե նրա համար առաջարկեն 100 մլն եվրոյից ոչ պակաս գումար: Ռոնալդուի հեռանալուց հետո մադրիդյան ակումբը լքել է նաև գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, որի պահանջներից մեկն է եղել Ռոնալդուի հետ անժամկետ պայմանագիր կնքելը:

Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալը»-ից «Յուվենթուս» է տեղափոխվել 2018-ի հուլիսին` 100 մլն եվրոյի դիմաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում