«Ռեալը» պետք է մինչև վերջ պայքարի. Սոլարի

«Ռեալը» պետք է մինչև վերջ պայքարի. Սոլարի

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին խոսել է Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լևանտեի» հետ խաղից ունեցած սպասելիքների մասին:

«Նախորդ շաբաթ միավորներ ենք կորցրել, ինչի արդյունքում «Բարսելոնայի» առավելությունը կրկին մեծացել է: Մենք պետք է մինչև վերջ պայքարենք: Վաղը խաղալու ենք մի մարզադաշտում, որտեղ միշտ բարդ է հանդես գալ:

Հաղթանակի հասնելու համար պետք է շատ ակտիվ գրոհենք: Պետք է մեկնարկային րոպեից ճնշենք մրցակցին և բարձր պրեսինգի դիմենք»,- նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սոլարին:

Արգենտինացի մասնագետը նաև դժգոհել է, որ Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումից առաջ կատալոնական թիմը մեկ օր ավելի է հանգստանալու.

««Բարսելոնայի» հետ առաջիկա հանդիպո՞ւմը… Մեր խաղացանկը հարցեր է առաջացնում: Ճիշտ չէ, որ մենք և կատալոնացիները տարբեր պայմաններում ենք պատրաստվում հանդիպմանը: Ամեն դեպքում, առաջիկա հանդիպումը երկու թիմի համար էլ լուրջ փորձություն է»,– ասել է Սոլարին:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի առաջին խաղում արձանագրվել է 1:1 հաշիվը, իսկ «Սանտիագո Բեռնաբեուում» թիմերը պատասխան հանդիպումն անցկացնելու են փետրվարի 27-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում