Տիգրան Պետրոսյանը հաղթանակ տոնեց «Աէրոֆլոտ օփեն»-ի հերթական տուրում

Տիգրան Պետրոսյանը հաղթանակ տոնեց «Աէրոֆլոտ օփեն»-ի հերթական տուրում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում շարունակվում է շախնատի «Աէրոֆլոտ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի մի շարք ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 6-րդ տուրում հաղթանակ տոնեցին Տիգրան Պետրոսյանը և Արամ Հակոբյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի արդյունքով ավարտեցին Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը:

Այս տուրից հետո Հայկ Մարտիրոսյանն ունի 4,5 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարից հետ է մեկ միավոր: 4 միավոր ունի Տիգրան Պետրոսյանը:

B ենթախմբում 6-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը և Ռաֆայել Վահանյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում