Ձյուդոիստները կրկին վատ են հանդես եկել Գրան պրիի մրցումներում

Ձյուդոիստները կրկին վատ են հանդես եկել Գրան պրիի մրցումներում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները անհաջող են մասնակցել Դյուսելդորֆի Գրան պրիին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 90 կգ քաշային Արսեն Խանջյանը պարտվել է առաջին իսկ գոտեմարտում` զիջելով գերմանացի Մարկ Օդենհալին: 73 կգ քաշային կարգում հանդես եկող Ֆերդինանդ Կարապետյանը հաղթել է առաջին գոտեմարտում, սակայն հաջորդիվ զիջել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիլս Շտամփին:

Ընտրանու անդամները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Գերմանիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում