Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Իսրայելում

Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Իսրայելում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսրայելի Էլիաթ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում Գալուստյանը ընդհանուր հաշվարկում հավաքելով 150.45 միավոր` գրավեց երրորդ տեղն` արժանանալով բրոնզե մեդալի:

Գալուստյանն ըստ ամենայնի կմասնակցի նաև աշխարհի առաջնությանը, որը կկայանա մարտի 18-24-ը ճապոնական Սաիտամա քաղաքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում