Կարեն Գիլոյանը «Ուրարտու»-ի հաղթանակը կապում է ֆիզիկապես դիմացկունության հետ

Կարեն Գիլոյանը «Ուրարտու»-ի հաղթանակը կապում է ֆիզիկապես դիմացկունության հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ Կարեն Գիլոյանի խոսքով` ԵԱՏՄ գավաթի խաղարկության երկրորդ խաղի հաղթանակ արդյունքը կապում է ֆիզիկապես դիմացկունության հետ:

«Շատ բարդ սկիզբ ստացվեց «Ուրարտու»-ի համար, քանի որ լարվածություն կար: Տան պատերն օգնում են, երբ փորձ ունի, սակայն երբ չունես, ավելի շատ խանգարում են: Հենց էր պատճառը, որ դժվար սկիզբ ստացվեց: Սակայն կարևորն այն էր, որ ֆիզիկապես դիմացանք ամբողջ ընթացքին: Եվ ռոտացիան հաջող ստացվեց մեզ համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ակումբի նախագահը:

Գիլոյանի խոսքով` թիմի համար սարսափելի վատ ստացվեց երրորդ քառորդ, սակայն մրցակիցն արդեն հոգնած էր չորրորդ քառորդում:

Բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի անդրանիկ խաղարկության երկրորդ խաղում Երևանի «Ուրարտու»-ն մրցեց բելառուսական «Ցոր- Բորիսֆեն»-ի հետ: Առաջին քառորդում հավասար պայքար ծավալվեց և թիմերը բաց չթողեցին իրենց հնարավորությունները: Առաջին քառորդն ավարտվեց հավասար 23:23 հաշվով: Երկրորդ քառորդում «Ուրարտու»-ն առավելություն ստացավ` առաջ անցնելով հաշվի մեջ: Թիմերը մեծ ընդմիջման գնացին 49:38 հաշվով՝ հօգուտ երևանյան ակումբի: Երրորդ քառորդում բելառուսական «Ցոր- Բորիսֆեն»-ն առավել հաջող էր գրոհում և պաշտպանվում և զիջեց միայն երեք միավորի տարբերությամբ` 63:60: Վերջին քառորդում «Ուրարտու»-ն պահպանեց հաշվի առավելությունը և հաղթեց 91:79 հաշվով:

ԵԱՏՄ գավաթի շրջանակներում «Ուրարտու»-ն վերջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 26-ին՝ մրցելով ռուսական «Արսենալ»-ի հետ: Հանդիպումը կկայանա նախկին «Միկա» մարզահամալիրում և կմեկնարկի 19:00-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում